Մամուլ 3 տարի առաջ - 08:07 20-04-2023

Քյարամյանի «գաղտնի զենքը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դիրքերը իշխանության ներսում, մեղմ ասած, այնքան էլ ամուր չեն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանին տված խոստումները կատարելու, քաղաքական մոտիվներով նախաձեռնված վարույթներն իրենց «տրամաբանական հանգրվանին» հասցնելու, իշխանական համակարգում «ուժեղ տղայի» տպավորությունը պահպանելու համար նա ավելի ու ավելի հաճախ է օգնության խնդրանքով դիմում իրավապահ համակարգի այլ օղակներին, որոնք, սակայն, արդեն «դավադիտ» են եղել այս ամենից: Զոհված զինծառայողների հարազատների՝ վերջերս անցկացված բողոքի ակցիան հերթական ուժեղ հարվածն էր Քյարամյանի թե՛ ներիշխանական դիրքերին, թե՛ հանրային ընկալմանը:

Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔԿ նախագահի՝ ոստիկաններով շրջապատված փախուստի կադրերը իշխանության ներսում բուռն քննարկման առարկա են դարձել: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ սեփական դիրքերը ամրապնդելու և Փաշինյանին տված խոստումները կատարելու համար միակ «գործիքակազմը» իրավապահ համակարգի տարբեր օղակների օգնությունը չէ. Քյարամյանը որպես «գաղտնի զենք» է օգտագործում իր տարբեր ծանոթներին, բարեկամներին, հարազատներին՝ որպես բանագնացներ տարբեր գործերով հանդիպումներ ունենալու և իր գործը «հեշտացնելու» համար:

Ի մասնավորի, ըստ տեղեկությունների, նա համապատասխան միջնորդներ է փնտրում, որ հանդիպեն նաև զոհվածների հարազատներին՝ մեղմելու նրանց արդարացի զայրույթը: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Քյարամյանից հոգնել ու «ձեռք են քաշել» անգամ նրանք, որոնց շնորհիվ նա ի սկզբանե հայտնվել է Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը