Ներքին 4 տարի առաջ - 12:42 01-06-2022

Քյարամյանի հետ զոհված զինծառայողների մայրերի հանդիպումը չի կայանա

«Այսօրվա հանդիպումը չի կայանա, հանդիպման որևէ խնդիր չկա, ուղղակի պատճառաբանությունն այն է, որ պարոն Քյարամյանը այս պահին տեղում չէ, բացակայում է աշխատավայրից, բոլորիդ հետ կապ կա, մենք կզանգահարենք, հանդիպման օրը և վայրը լրացուցիչ կպայմանավորվենք։ Մենք ոչ մեկս տեղյակ չէինք, որ դուք ուզում էիք հանդիպել Քյարամյանի հետ, մենք այդ մասին իմացել ենք այն ժամանակ, երբ դուք եկել եք այստեղ»։ Այս մասին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեում դիմաց ՝ պահանջելով հանդիպում Արգիշտի Քյարամյանի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին