Ներքին 3 տարի առաջ - 17:39 10-04-2023

Ծակ պրոֆեսորներ են քննադատողները. ԱՀԹ արձագանքը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները Սուրբ Զատկի տոնին իրականացրել են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ և Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա ձևավորել Աստվածամուխ Սբ. Գեղարդը։

Երթի կազմակերպման, գաղափարի մասին Oragir.News-ը զրուցել է Արարատյան հայրապետական թեմի Երիտասարդական միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ, ով զրույցում ասաց, որ երթն արդեն տասնութ տարի է՝ կատարել են.

«Միայն 2020 թվականին չենք արել՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Մենք, ընդհանրապես, Հանրապետությոան հրապարակի գորգի վրա ձևավորում ենք խաչեր, նույնիսկ Արցախի պատմական փորագրված խաչեր էլ ենք արել մի քանի անգամ, այս անգամ որոշեցինք անել Աստվածամոր Սուրբ Գեղարդը, որն այս տարվա սիմվոլն է»։

Անդրադառնալով մեր այն հարցին, թե քննադատություններ ևս եղել են, ինչպե՞ս են վերաբերվում դրանց՝ պատասխանեց. «Թող կպնեն, կպնողներ միշտ էլ եղել են, ու եթե նայենք դրան, ապա ոչ մի բան պետք է չանենք։ Մենք ներկայացրել ենք, քաղաքապետարանն իր թուլատվությունը տվել էր, որ երթ կազմակերպեինք։ Մեր ժողովրդի մեջ ծակ պրոֆեսորները լիքն են, ես այդ քննադատություններն էլ եմ հասկանում, բայց գերակշռողը՝ իննսունիննը տոկոսը, դրական էր արձագանքել։

Նախորդ տարիներին էլ են եղել արձագանքներ, բայց այնպես չի եղել, ինչպես Գեղարդինը, մեծ արձագանք է եղել, մեծ ոգևորություն է եղել, երևի մտածում է ժողովուրդը, որ Սուրբ Գեղարդի զորությամբ կվերականգնենք հաղթանակաները։

Գիտեք ինչ, մենք սովորաբար ամեն ճրագալույցին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից մասնակցում ենք երթին, որին միշտ մասնակցում է բանակը։ Գեղարդի շուրջբոլորը զինվորներ են, որոնք կարծես հսկում են Գեղարդը։ Տարբեր կառույցներից են գալիս, մասնակցում, նախորդ տարիներին անգամ ոստիկանության կրթահամալիրի, ԱԻՆ-ի ուսանողներն են եկել իրենց համազգեստներով ու մասնակցել այդ երթին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում