Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:32 10-07-2023

Սրտխառնոցն ու փորացավը նոր ջրագծերի հետևանք են, որոնք ծակ են․ Զովունու բնակիչ

Կարծում եմ՝ սրտխառնոցն ու փորացավը նոր ջրագծերի հետևանք է։ Չգիտենք, թե ինչպիսի խողովակներ են տեղադրել, արդյո՞ք դրանք պիտանի են խմելու ջրի համար, թե ոչ։ Հնարավոր է, որ դա լինի քաղաքացիների վատ ինքնազգացողության պատճառը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Զովունու բնակիչ Արկադի Գալստյանը։

Նշենք, որ երեկ Զովունիի բնակիչներն ահազանգում էին, որ գյուղի բնակիչների մեծ մասի մոտ ջուր խմելուց հետո վատթարացել է ինքնազգացողությունը։ «Խողովակաշարն ինչ-որ տեղից երբ ծակ է ունենում, ջուրը հոսում է և դադարեցնելու դեպքում այդ անցքից հող ու կեղտ է լցվում, ինչն էլ կարող է ջրից օգտվողների մոտ փորացավ ու սրտխառնոց առաջանցել։

Այս պահին ամեն տեղ մի վթար կա։ Երեկ խմելու ջրագծերը պայթել էին, ամբողջ օրը հոսեցին։ Մի քանի անգամ «Վեոլիա Ջուր» եմ զանգել, որ գան, խնդիրը վերացնեն, սակայն, չեկան։ Երեկոյան արդեն զանգեցի, ափերից դուրս եկա, բարկացած խոսեցի։ Առավոտյան արդեն ջրային կոմիտե եմ զանգել, եկել, ջուրը փակել են»,- ասաց նա։

Արկադիի խոսքով՝ ջրագծերի փոխման, կառուցապատման աշխատանքներն իրականացվել են անբարեխիղճ ձևով․ «Գյուղի բնակիչները պատմում էին, որ «Վեոլիա Ջրի» բանվորները ջրագծերի փոխման աշխատանքների ժամանակ ցերեկը 12-ին եկել են, ժամը 17-ին շաբաշ են արել, գնացել, նրանց մեծ մասն էլ ալկաշներ են եղել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում