Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:17 10-05-2023

Զովունու կոյուղաջրերը Եղվարդ֊Երևան հանրապետական ճանապարհով հասել են Կառավարություն

Զովունի 6-րդ փողոցի կոյուղատարի խցանման պատճառով կոյուղաջրերը դուրս են հորդում և հոսում դեպի հանրապետական նշանակության Եղվարդ-Երևան ճանապարհ և վարորդների համար անհարմարություն ստեղծում։

Oragir.News-ի հետ զրույցում Զովունու բնակիչ Արկադի Գալստյանն ասաց, որ կոյուղաջրերը միախառնվում են երթևեկությանը և հոսում, հասնում ՀՀ կառավարություն։

Գալստյանը նշեց, որ խնդիրը մոտ մեկ ամսվա վաղեմություն ունի։

«Մի ամիս և ավել է, ինչ կոյուղատարի խցանման հետևանքով այս տարածքը լճի է վերածվել, ու այստեղով երթևեկող ցանկացած տրանսպրտային միջոցի սեփականատեր կամ օգտագործող կասի, կհավաստի, որ այս խնդիրը մեկ ամսվա և ավելի վաղեմություն ունի»,- ասաց Գալստյանը։

Գալստյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ պետական մարմինների անգործության հետևանքով խնդիրը չի լուծվում։ Քաղաքացին նշեց, որ տարբեր անձանց ներգրավմամբ երեք անգամ խցանումը բացել է տվել։ Կոյուղատարի խցանումը բացելու համար իրեն օգնել են նաև ոստիկանները։ Քաղաքացին դիմել է տարբեր կառույցներ, դիմել է նաև «Վեոլիա ջրին», որտեղից իր բազմաթիվ բողոքներին արձագանք չեն տվել։ Քաղաքացին նաև ԱԺ է դիմել, բայց իր դիմումներին նորից արձագանք չի եղել։

«Ես ասել եմ, որ պետական կառավարման համակարգը մեռել է կենսաբանական մահով, իմ դիմումները ուղղված են նմանատիպ խնդիրներին, ուղղակի վերցվում և կառավարության կողմից մակագրվում է դպրոցի պահակին, ինչ-որ մանկապարտեզի, ՊՈԱԿ-ի պահակի, ինչ-որ հոգաբարձուների խորհրդի անդամի»,- ասաց Գալստյանը։

Քաղաքացու կարծիքով՝ քանի որ Կառավարության անդամները չգիտեն իրենց գործառույթները, փոխանակ լուծում տան եղած խնդրին, վերցնում են իրենց ուղղված դիմումը և վերահասցեավորում այլ կառույցների։

«Քանի որ կառավարությունը՝ քայլածները, հեղափոխականները չգիտեն, որ կառավարության 564-Լ որոշման հիման վրա ընդունված կանոնադրություն գոյություն ունի, որով կառավարության դիմումների քննարկման բաժինը ոչ թե պիտի քաղաքացու դիմումը ուղարկի, այլ ենթակայության, մակագրի Փիլիպոսին, Մարտիրոսին,Պողոսին, այլ պիտի հետեւողականություն ցուցաբերի, ուսումնասիրություն իրականացնի, վերահսկողություն իրականացնի, այդ պատճառները հանգամանորեն ուսումնասիրի, հասկանա, քաղաքացուն պատասխան տրամադրի։ Բայց ի՞նչ է անում կառավարությունը, վերցնեւմ է ըստ ենթակայության փաստատարի գործառույթ իրականացնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործը վերցրել է»,- նշեց Գալստյանը և հավելեց, որ նույն տրամաբանությամբ էլ Փաշինյանն է լրագրողների գործառույթն իրականացնում։

«Ամբողջ ընթացքում լրատվություն է տալիս ժողովրդին. գիտե՞ք, ժողովո՛ւրդ, հարգելի՛ ժողովուրդ, լույսի փողը մուծե՞լ եք, գազի փողը մուծե՞լ եք, զանգում, սրա նրա հեռախոսի մեջ է փչում, կառավարությունն էլ նույն հիմարությունով է զբաղված»։

Քաղաքացին դժգոհում է, որ տարբեր պետական գերատեսչություններին ուղված իր դիմումները վերահասցեագրվել են այլ կառույցի և մնացել անպատասխան։

«Հիմա Ազգային ժողովին ուղված իմ դիմումը՝ կոյուղատարի հետ կապված, մակագրվել է «Վեոլիա ջրին», իսկ Կառավարությանը ուղղված դիմումը մակագրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Առայսօր ոչ մի պատասխան չկա։ Ազգային ժողով անցյալ ամսվա վերջին եմ ուղարկել, բայց փողոցում նույն իրավիճակն է»,- եզրափակեց Գալստյանը։

Oragir.News-ը կապվեց նաև «Վեոլիա ջուր» ՓԲԻ-ի հետ, որ հասկանա՝ բողոքներ ստացել են Զովունու բնակիչներից, իսկ եթե ստացել են, ինչու համապատասխան արձագանք և լուծումներ չեն տրվել։ «Վեոլիա ջուր» ՓԲԻշԸ-ի մամուլի խոսնակ Զառա Նազարյան ասաց, որ քանի որ նոր է կազմակերպությունում, մեզ հստակ ինֆորմացիա չի կարող տրամադրել, ավելի ուշ կապ հաստատենք, որ մեզ պատասխան տրվի, բայց հետագա մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը