Ներքին 11 ամիս առաջ - 14:10 28-10-2025

Զրույցով են բռնվել, ճանապարհից շեղվել էր․ Զովունու դպրոցից պնդում են՝ երեխան չէր կորել

Երեկ լուր տարածվեց, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցից առաջին դասարանի երեխա է կորել, որին ժամեր անց գտել են։

Oragir.News-ը փորձեց մանրամասներ իմանալ դպրոցի տնօրենից և հետաքրքրվել՝ մի՞թե անվտանգության աշխատակիցներ չկան դպրոցում։

«Իրականում չէր էլ կորել երեխան։ Ծնողը դասերից հետո զանգել էր դասընկերների ծնողներին և ասել, որ տրանսպորտի պատճառով ուշանում է, և խնդրել էր իր երեխային պահեն իրենց մոտ՝ մինչև կհասնի։ Քայլելու ընթացքում, ճանապարհին, երեխան թեքվել էր մյուս կողմ։ Մենք շատ արագ գտել ենք։ Չի էլ կարելի ասել, որ երեխան կորել է։ Ուղղակի ծնողն այդ ընթացքում զանգահարեց ոստիկանություն․ դե անհանգիստ էր, բնական է»,- Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է դպրոցում անվտանգության աշխատակիցների առկայությանը, տնօրենը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղում են եղել։

«Մենք կամերաներով ենք նայել ամեն ինչ։ Ուսուցիչը, պահակը, փոխտնօրենը կանգնած են եղել։ Ուսուցիչը երեխաներին հանել է դուրս, ծնողներն էլ երեխայի ձեռքը բռնած քայլել են, քանի որ ծնողն ասել է, որ հիմա հասնում եմ՝ պահեք ձեզ մոտ։ Խմբով են եղել, երևի զրուցել են, թե ինչ, երեխան ճանապարհից շեղվել է»,- ասաց տնօրենը։

Հարցին, թե արդյոք ոստիկանները շա՞տ են ուշացել, քանի որ նման տեղեկություն ունենք, տնօրեն Հարությունյանը հերքեց․ «Ոստիկանները շատ ժամանակին են հասել։ Նրանք մինչև Եղվարդից հասնեին Զովունի, բավականին ժամանակ կգնար։ Մենք այդքան արագ գտել ենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը