Ներքին 1 տարի առաջ - 20:33 26-12-2024

Օրական 4 միլիոն է կորել․ Ավինյանը պնդում է, դատախազությունը՝ անտեսում

Քաղաքային իշխանությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, բազմիցս հայտարարել են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն օրական 4 - 4․5 միլիոն դրամ մուտք չի արել բյուջե։
Սակայն իրավապահ որևէ կառույց այդ հայտարարությունների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։

Ավելին ամիսներ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկը մոտ 1 միլիարդ դրամի չարաշահում է թույլ տվել։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, հետաքրքրվել, թե արդյոք միլիոնավոր դրամների կորելու առնչությամբ, ինչպես նաև նախկին պաշտոնյայի կողմից ենթադրյալ չարաշահման վերաբերյալ Գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվե՞լ է։

«Ձեր կողմից նկարագրված ենթադրյալ դեպքերի կապակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ դատախազությունում առկա չէ»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում