87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:09 15-06-2023

Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել ծակ կոշիկներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում խոսեց նախկինում «բանակում եղած թալանի մասին»: Ալեքսանյանը նաև ասաց, որ մինչև ապրիլյան պատերազմը ԶՈՒ-ում 20-30-ականների KS19 հրանոթներ էին, 60-70 ականների «Զիլեր» էին տեղափոխում տղաներին: Տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Դու էլ առանց մայկա-տռուսիկ էիր»:

«Ես 2016-ին բանակում էի ու պիտի ասեմ, այո՛, ձեր ղեկավարած բանակը ինձ մայկա-տռուսիկ չէր տալիս»,- պատասխանեց ՔՊ-ականը: Սեյրան Օհանյանը զայրացավ: Ալեն Սիմոնյանը հորդորեց նիստը չվերածել բանավեճի. «Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել. ծակ կոշիկներով ու հայերեն չիմանալով: Կարամ ցուցակը ներկայացնել»,- ասաց ԱԺ նախագահը: