Արտաքին 3 տարի առաջ - 22:30 30-03-2023

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Էրդողանի գլխավոր մրցակցի հետ

Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հանդիպում է ունեցել առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր վեց կուսակցություններից բաղկացած Ազգ դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական Ջումհուրիյեթ պարբերականը, հանդիպումը կայացել է ՀԺԿ-ի կենտրոնական գրասենյակում։

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել է Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չեվիքօզը:

Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ֆլեյքը նախկինում նույնպես հանդիպել էր Քըլըչդարօղլուի հետ, որից հետո դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն։

Թուրքիայում իշխանամետ շրջանակները նման հանդիպումները որակում են որպես Վաշինգտոնի կողմից միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։ Ավելի վաղ Էրդողանի կոալիցիոն դաշնակից, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ ընդդիմությունը չի հայտնի իր թեկնածուի անունը, քանի դեռ չի ստացել ԱՄՆ-ի հավանությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Ընտրություններում գործող նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան