Սպորտ 3 տարի առաջ - 17:05 24-03-2023

Թիմում վիճակը բավականին նորմալ է․ Պետրակովը՝ Թուրքիայի հետ հանդիպումից առաջ

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրի Հայաստան - Թուրքիա հանդիպման նախօրեին կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ավագ Վարազդատ Հարոյանի մամուլի ասուլիսը։

«Թիմում վիճակը բավականին նորմալ է։ Խոսել եմ գրեթե յուրաքանչյուր խաղացողի հետ անհատապես, այդ զրույցների վրա գրեթե 6 ժամ եմ ծախսել․ դա իմ աշխատելաոճն է։ Կարող եմ ասել, որ հավաքից գոհ եմ։

Հուսով եմ՝ ինձ երկար ժամանակ կտաք աշխատելու, միանգամից չեք հարձակվի ինձ վրա։ Իմ տրամադրության տակ երիտասարդ ֆուտբոլիստներ կան։ Թիմը կենդանի օրգանիզմ է։ Որոշակի ժամանակ է գալիս, երբ թիմը պետք է փոխվի։ Խաղից հետո դուք՝ որպես մասնագետներ արդեն կկարողանաք ասել՝ ինչ տարբերություններ կան ներկա և նախկին Հայաստանի հավաքականների միջև։

Թուրքիան՝ որպես հավաքական, դրական տպավորություն է թողել։»,-ասել է մարզիչը:

Տեսանյութը՝ ստորև․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է