Արտաքին 3 տարի առաջ - 15:00 10-03-2023

Էրդողանը ստորագրել է ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու վերաբերյալ հրամանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրումնախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապետական ընտրությունների օրը հունիսի 18-ից տեղափոխվել է մայիսի 14-ին։ Նրա խոսքով՝ որոշումը հրապարակելուց հետո կմեկնարկի ընտրական գործընթացը՝ հույս հայտնելով, որ երկու ամիս անց Թուրքիայի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ հանրապետության նախագահին և նոր գումարման խորհրդարանի պատգամավորներին ընտրելու համար։

Նա հիշեցրել է, որ ընտրությունների օրը տեղափոխելու մտադրության մասին բնակչությանը տեղեկացրել են Ամանորից անմիջապես հետո։ Անդրադառնալով ընտրությունների օրը տեղափոխելու որոշման պատճներին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ հունիսի 18-ը համընկնում է ուսումնական հաստատություններում անցկացվող քննաշրջանի հետ, իսկ ընտրությունները վերաբերում են միլիոնավոր երիտասարդների ապագային։

Բացի այդ նա նշել է, որ հունիսի 18-ը համընկնում է մի շրջանի հետ, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ մեկնելու են ուխտագնացության՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում։ Նրա խոսքով՝ հենց այս պատճառներով իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել ընտրությունների օրը, որպեսզի քվեատուփերում արտցոլվի բնակչության կամքը։

Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մայիսի 14-ը համաընկնում է երկրի ժողովրդավարական անցյալի իմաստալից տարեդարձին, և այն լավ է ընդունվում բնակչության կողմից։ Նա հավելել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժները օրակարգից հանեցին ընտրությունների վերաբերյալ բանավեճերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը վերջին երկրաշարժերից առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Էրդողանը հայտնել էր, որ վերջնական որոշումը կկայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում Էրդողանի դեմ միասնական թեկնածու առաջադրել հիմնական ընդդիմադիր քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։



Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի