Ներքին 2 տարի առաջ - 09:25 28-12-2023

Ես, որպես շարքային արցախցի, հարց եմ տալիս՝ ո՞ւմ սպառնալիքի տակ է Սամվել Շահրամանյանը ստորագրել այդ հրամանագիրը

Մինչ Ադրբեջանը, բոլոր հնարավոր հարթակներն օգտագործելով, ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի հանդեպ, ՀՀ և ԱՀ իշխանությունները, կարծես՝ իրար հետ հետ մուկնուկատու խաղալով են զբաղված։

Oragir.News-ը զրուցել է արցախցիների հետ՝ պարզելու, թե ինչ են մտածում արցախցիները Սամվել Շահրամանյանի հրամանագրի, դրա չեղարկման, այս անորոշ վիճակի մասին։

«Հանրապետության լուծարման հրամանագիրը վերջին իրադարձությունների թերևս ամենածանր հարվածն էր մեր ժողովրդին։ Բայց դե մյուս կողմից ամեն մեկը մի բան է ասում։ Մարդ չի էլ հասկանում՝ նման հրաման կա՞, թե՞ չկա։ Մանավանդ վեր նախագահն էլա հռետորական հարց տալիս․ «Ո՞վ է տեսել նման փաստաթուղթ»։ Իսկ եթե կա նման փաստաթուղթ և ստորագրվել է ինչ-որ սպառնալիքի տակ, ապա հիմա պիտի դա անվավեր ճանաչվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արմինե Հայրիյանը, ով չի հասկանում այս երկակի խաղերի իմաստը։

«Մի օր ասում են՝ անվավերա ճանաչվել, հաջորդ օրն ասում են՝ նման բան չկա։ Մարդ չի հասկանում սա ի՞նչ խաղերա։ Ոնց որ Արցախում չէինք հասկանում, ու էտ խաղերի արդյունքը եղավ էս ողբերգությունը։ Հիմա էլ ասում են՝ մեր պաշտոնյաներին հերթով կանչում են ԱԱԾ, որ հանկարծ լուծարման հրամանագիրը անվավեր չճանաչվի։ Հիմա ես որպես շարքային արցախցի, հարց եմ տալիս՝ ու՞մ սպառնալիքի տակա Սամվել Շահրամանյանը ստորագրել այդ հրամանագիրը։ Եվ առհասարակ՝ մեր իշխանություններին ՀՀ իշխանությունները հայտնե՞լ են Արցախի հետ կապված իրենց նպատակները, թե՞ Արցախի հարցը փակել են։ Ասեմ, որ էտ հարցը ոչ մեկին չի հաջողվի փակել։ Թող իզուր հույսեր չփայփայեն»,- ասում է Արմինեն։

«Արցախի ժողովրդի հետ ո՞վ ա ինչ խոսում, կամ ասում։ Որոշել են՝ իրանք որոշեն մեր ճակատագիրը։ Բերել լցրել են էս փողոցները։ Ամբողջ օրներս կորցնում ենք թղթեր դասավորելով՝ անհույս ընկած աջակցությունների հետևից, որ գոյություններս պաշտպանենք։ Մեկը ասումա՝ հրամանագիր կա, մեկն ասումա՝ չկա։ Դե եթե կա, թող անվավեր ճանաչեն, պայքարենք մեր հող ու ջրի համար, թե չկա՝ ասեն չկա։ Էս ի՞նչ մուկ ու կատվի խաղալա։ 91 թվին Երևանից փակեցին միացման ճանապարհը, հիմա էլ Երևանում արգելում են Արցախի գոյության փաստը, սրա վերջը ի՞նչ է դառնալու»,- ասում է Գոհար Հակոբյանը

«Մեր հայրենակիցները պետք է գիտակցնեն, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի ունեցել և չի էլ ունենալու: Սա մեսիջ է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողությունների,- նման կարծիք է հայտնել Հովիկ Ավանեսովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը