Ներքին Խոսք 4 տարի առաջ - 12:48 30-04-2022

Մայիսի 1-ից հետո լինելու է մայիսի 2-ը, բայց դա արդեն բոլորովին ուրիշ մայիսի 2 է լինելու․ Գեղամ Նազարյան

Oragir.news-ը զրուցել է Իջևանից քայլերթով Երևան եկող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։


-Պարո՛ն Նազարյան, ձեր թիմն առաջինը սկսեց քայլերթն Իջևանից, ինչպե՞ս եք, չե՞ք հոգնել։

-Ճիշտն ասած՝ ես հիմա Երևան եմ եկել, որովհետև ծնողների հետ Գլխավոր դատախազության մոտ ակցիաներ ունենք, մյուսները թեև ֆիզիկապես հոգնել են, բայց հոգով ամրացել են ու շարունակում են քայլել։

-Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը, Ձեզ ինչպե՞ս են ընդունում։

-Իմ սպասածից շատ ավելի լավ, եթե ոչ բոլոր մեքենաները, ապա 10-ից 9-ը ազդանշան են տալիս, շատերը կանգնում են, մոտենում, ողջունում են, շատերը փորձում են մի բան հյուրասիրել, այսպիսի մթնոլորտ է։ Այս ընթացքում գոնե մեկին չեմ հանդիպել, որ հայհոյի, անիծի կամ կշտամբանքի խոսքեր ասի։

-Ձեր պատկերացմամբ՝ Ձեր խումբը ե՞րբ կհասնի Երան։ Հաշվարկներ ունե՞ք։

-Այո ունենք, մայիսի 1-ին՝ մոտավորապես ժամը 12-13-ին, կլինենք քաղաքի մատույցներում։

-Հիմա շատ է խոսվում մայիսի 1-ից վճռորոշ փուլ թևակոխելու մասին, կբացե՞ք մի փոքր փակագծերը, ի՞նչ է սպասվում։

-Ուզում եմ մի բան հիշեցնել․1991 թ-ի սեպտեմբերի 21-ի Հանրաքվեի օրն էր, Հանրապետության հրապարակում լրագրողները Վանո Սիրադեղյանին հարցրին՝ իսկ վաղը ինչպիսի օր է լինելու։ Նա շատ հանգիստ պատասխանեց՝ սեպտեմբերի 22-ն է լինելու։ Հասկանում եք չէ՞ իմաստը, այսինքն՝ մայիսի 1-ից հետո լինելու է մայիսի 2-ը, բայց դա արդեն բոլորովին ուրիշ մայիսի 2 է լինելու։ Ավելին չեմ կարող ասել, հիմա Դատախազության մոտ ենք, դեռ ակցիաներ ունենք անելու, նաև Արցախից ծնողներ են եկել , որոնց պետք է տեղավորենք ու ակցիաներ ունենք դեռ։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում