Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:23 03-03-2023

Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենան հայտնվել է սելավատարի մեջ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 16։03-ին տեղեկություն է ստացել, որ Հրազդան-Սոլակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել չգործող սելավատարը (մոտ 2 մ). տուժածներ չկան:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել սելավատարից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
17:04 Վարժական հավաքների մասնակիցների համար վրանային մեծ ավան ենք կառուցում. ԵՄ-ն է օգնել.Պապիկյան
16:58 Տրանսպորտի ճգնաժամը թաքցնելու համար COP17-ի օրերին դասերը դարձրին հեռավար