Արտաքին 3 տարի առաջ - 13:00 14-02-2023

Թուրքիայում փլատակներից ավելի քան 8000 մարդ է ողջ դուրս բերվել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլատակներից ողջ է դուրս բերվել ավելի քան 8000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով 81 հազար տուժած քաղաքացիների զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։«Ցավոք, քանի որ հազարավոր փլուզված տների բեկորները մաքրվում են, զոհերի թիվը աճում է»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ երկրաշարժերը ահռելի ավերածություններ են առաջացրել էպիկենտրոն Մարաշից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկրի տասը նահանգներում, որտեղ բնակվում է 13․5 միլիոն քաղաքացի։ Նրա խոսքով՝ եթե հաշվի առնվեն այն քաղաքները, որտեղ ցնցումները զգացվել են, ապա աղետն ազդել է գրեթե 20 միլիոն մարդու վրա։

«Գիտնականների կարծիքով՝ երկրաշարժերից արտազատվող էներգիան հավասար է 500 ատոմային ռումբի հզորությանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ցերեկը 7․6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է րտեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Փետրվարի 13-ի դրությամբ, երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 31 հազար մարդ։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում