Արտաքին 3 տարի առաջ - 13:10 09-02-2023

Թուրքիայում հայ երգչուհուն և իր ամուսնուն փլատակներից մահացած են դուրս բերել

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով փլատակներում մնացած տիգրանակերտցի (Դիարբեքիր-խմբ.) հայ երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն մահացած են հայտնաբերել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդը։

«Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»,- գրել է Ուդի Երվանդը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Զիլան Տիգրիսը և իր ամուսինը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մնացել էին փլատակներում։

Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թվականին, Տիգրանակերտում, որտեղ ստացել է իր միջնակարգ և բարձրագոյն կրթությունը: Նա հայկական ծագում ունի և՛ մորական, և՛ հորական կողմից։ Հայկական ծագմամբ երգչուհին 2015 թվականի օգոստոսին մասնակցել է Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

Oragir.News-ի խմբագրությունը ցավակցում է հայազգի երգչուհու ընտանիքին և հարազատներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը