Ներքին 3 տարի առաջ - 19:19 08-02-2023

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում. Արարատ Միրզոյան

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում: Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք»,- ասել է Միրզոյանը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման թեմային։

«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի»,- ասել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում