Սպորտ 3 տարի առաջ - 19:08 08-02-2023

Իսրայել Հակոբկոխյան - Հովհաննես Հովսեփյան «փոխհրաձգությունը» շարունակվում է

Հայկական բռնցքամարտի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկում լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը ռինգ բարձրացավ և իր դժգոհությունը հայտնեց ՀԲՖ-ից՝ մեղադրելով կողմնապահության և իր տղային հավաքական չընդգրկելու մեջ։ Մանրամասն՝ այստեղ։

Այնուհետև Հակոբկոխյանին պատասխանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Իսրայել Հակոբկոխյանն անդրադարձել է Հովսեփյանի պատասխանին՝ նրան հրավիրելով ռինգ․

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին հրավիրում եմ հանդիպման՝ ռինգում, մենամարտի: Եթե նա ինձ ասելիք ունի, թող գա մենամարտի:

Օրերս ֆեդերացիայի էջում մի հոդված հրապարակվեց, որտեղ ֆեդերացիաի նախագահն իմ հասցեին անհարգի արտահայտություններ է արել: Այս ասուլիսը չէի հրավիրի, եթե չլիներ այդ հոդվածում հետեւալ միտքը, թե՝ ով է Իսրայելը, ով է՝ ինքը: Եկել եմ պատասխանելու, թե ով եմ ես: Ինձ բռնցքամարտի ամբողջ աշխարհն է ճանաչում: Աշխարհում չկա մի ռինգ, որտեղ մտած չլինեմ, որը տեսած չլինեմ: Ամբողջ Սովետական Միությունում ես եղել եմ համար առաջին բռնցքամարտիկների շարքում: Այսօր ֆեդերացիան գլխավորող անձնավորությունը բռնցքամարտում ոչ անցյալ է ունեցել, ոչ էլ ապագա է ունենալու: Ներկայով էլ գլուխ գովալ չի կարելի, որովհետեւ այսօրվա իրականությունը ցավալի է: Եթե մի բան սկիզբ ունի, ավարտ էլ ունի: Հնարավոր չէ, որ այսպիսի թափթփուկներ հետագայում ապագա ունենան:

Թող իմանան՝ ով եմ ես, ով են իրենք բռնցքամարտի աշխարհում: Բռնցքամարտում 3 տեսակ հարված կա եւ շուրջ 15 կոմբինացիա: Եթե Հայաստանում կլինի մեկ մարզիկ, մարզիչ, գործող, ավարտած բռնցքամարտիկ, որը կկարողանա այդ տերմիններն իմ կեսի չափ ցույց տալ, ես բռնցքամարտից կհեռանամ եւ մարզաձեւի անունը չեմ տա: Այս կապիկները որոշել են, որ կարող են Իսրայել Հակոբկոխյանի մասին իրականությանը չհամապատասխանող բաներ խոսել:

Իմ որդին նախորդ տարի զբաղեցրեց 2-րդ տեղը, չնայած հաղթանակը նրանն էր: Ասացի՝ լավ: Ստացվում է, որ հավաքականում նա պետք է լինի երկրորդ համարը, բայց նրան չընդգրկեցին ոչ հավաքական, որ հավաքների տարան, ոչ մրցաշարերի: Ես անձամբ եմ դիմել ֆեդերացիայի նախագահին եւ հավաքականի գլխավոր մարզիչին, թե ինչու չեն տանում մրցաշար: Ասել են՝ հաջորդին կտանենք. այդպես ամեն անգամ: Նույնիսկ, առաջարկել եմ իմ գումարներով ընգրկել կազմ, եթե ֆինանսավորման խնդիր կա: Ասել են՝ ոչ: Ես ինքս եմ տեղեկացել, որ հավաք են անցնում, զանգել եմ հավաքականի մարզիչին, որը ինչպես ֆեդերացիայի նախագահը, բռնցքամարտի հետ կապ չունի: Նրա կողմից մարզումներին միանալու առաջարկ չի եղել: Նա ասում է առաջարկել է, բայց այդպիսի բան չի եղել»,- ասել է Հակոբկոխյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է