Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:19 07-02-2023

Բանկը 1 հողամասի դիմաց մոտ 18 մլն դրամ է տվել Խաչատուրովին․ Վարդապետյան

Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավադրել բանկում։ Այս մասին ԱԺ նիստին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Բաբկեն Թունյանի հարցին, թե պատճառված վնասի իրական չափը հասկանալու համար կա՞ մոտավոր գնահատական, թե հողն ու անշարժ գույքն այն ժամանակ որքան են արժեցել և ինչ գումար է տրամադրել բանկը գրավադրման դիմաց։

«Բանկում գրավադրված գումարը երկու անգամ փոփոխվել է։ Առաջին անգամ անձն այլ գումար է ձեռք բերել, հետագայում նորից է դիմել` խնդրելով վերագնահատել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շուկայական գինն է ավելացել։ Մոտավորապես 18 մլն դրամի մասին է խոսքը` բանկից 1 հողամասի մասին է խոսքը։ Շուկայական վերջնական արժեքները մեր փորձաքննությունը կտա։ Այստեղ կա մի բայց. անգամ գումարային տարբերություն չլինելու դեպքում ի սկզբանե գույքն անօտարելի էր»,- նշեց Վարդապետյանը։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հետաքրքրվեց՝ հայտնի՞ է, թե ուր է գնացել այդ 18 մլն դրամը։ Վարդապետյանն էլ պատասխանեց, որ ոչ, սակայն այդ մասով քննություն ունեն անելու արդեն Գրիգորի Խաչատուրովի մասով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա