Ներքին 5 ամիս առաջ - 15:15 21-04-2026

Ակբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել

Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon)։

Ակբա բանկի և BNY Mellon-ի համագործակցությունը ծառայությունների մատուցման, ներմուծման կամ արտահանման գործընթացում հավելյալ հնարավորություն է ստեղծում հատկապես իրավաբանական անձ հաճախորդների համար, որի արդյունքում հաճախորդները կարող են ԱՄՆ դոլարով փոխանցումներ կատարել ավելի շատ ապրանքատեսակների և/կամ ծառայությունների համար։

Միաժամանակ, ֆիզիկական անձ հաճախորդները նույնպես ստանում են առավել մեծ հնարավորություն՝ ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնելու համար։

Համագործակցության շրջանակում հաճախորդներն այսուհետ կարող են Ակբա բանկի միջոցով ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումներ կատարել նաև տրանսպորտային միջոցների, էլեկտրատեխնիկայի (համակարգիչներ, պրոցեսորներ, մոնիտորներ, բջջային հեռախոսներ և այլն), փայտանյութի, ինչպես նաև նավթամթերքի ձեռքբերման համար։

Ակբա բանկը BNY Mellon-ի հետ համագործակցությամբ կնպաստի Հայաստանում հատկապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների զարգացմանը։ Միաժամանակ, այս համագործակցությունը կխթանի նաև Հայաստանում գործող բիզնեսների ընդլայնմանն ու միջազգային շուկաներում արդյունավետության բարձրացմանը։

BNY Mellon-ի հետ մեկնարկած համագործակցության շրջանակում հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել և՛ acba digital-ով, և՛ բանկի ցանկացած մասնաճյուղի միջոցով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում