Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 43 րոպե առաջ - 17:01 26-08-2026

Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Բանակում գրանցվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը շարունակում են հանրային քննարկումների և մտահոգության առարկա մնալ։ Վերջին շրջանում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերից հետո կրկին հարց է բարձրացվում՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բանակում տեղի ունեցող նման միջադեպերի համար, և արդյո՞ք պաշտպանության նախարարի հրաժարականը կարող է լուծում լինել։

Oragir.News-ը շրջել է Երևանի մի շարք փողոցներում և հետաքրքրվել է՝ բնական համարո՞ւմ են արդյոք, որ նման դեպքերի համար մեղադրվում է պաշտպանության նախարարը, և ըստ նրանց՝ որտե՞ղ պետք է փնտրել խնդրի պատճառներն ու պատասխանատուներին։

Հարցման մասնակիցների մի մասը նշել է, որ պաշտպանության նախարարին մեղադրելը որոշակիորեն հիմնավոր է, քանի որ նա ղեկավարում է պաշտպանության համակարգը։ Որոշ հարցվածներ էլ կարծիք հայտնեցին, թե յուրաքանչյուր դեպքի պատասխանատվությունը պետք է փնտրել ավելի ցածր օղակներում՝ անմիջական հրամանատարության և զինվորների հետ ամենօրյա շփում ունեցող անձանց շրջանում։

Քաղաքացիներից մեկը պաշտպանության նախարարի պատասխանատվությունը գնահատեց 50/50 սկզբունքով։

«50/50․ և՛ մեղավոր է, և՛ մեղավոր չի։ Կարգերն այնպես պետք է դրվեն, որ իրար հետ այդ տղայական ռազբորկեքը չլինի։ Երևի դա է պատճառը։ Ամեն տղա ուզում է կայանա, երևի դրա համար են վիճաբանությունները։ Ես էլ եմ տղաներ ճանապարհել բանակ, գիտեմ բարքերը, բայց հիմա բավականին բան է փոխվել։ Իմ կարծիքով՝ առաջվանը չէ»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նախարարին մեղադրելն ընդհանուր առմամբ բնական է, սակայն յուրաքանչյուր դեպքի հանգամանքները պետք է առանձին դիտարկել։

«Բնական է, որ մեղադրում են, բայց երեկ պաշտպանության նախարարն անձամբ հանդես եկավ ու ասաց, որ պաշտպանության նախարարը բոլորի համար պատասխանատու չէ։ Ես այդպես եմ լսել»,- ասաց քաղաքացին։

Անդրադառնալով վերջին դեպքերից մեկին՝ քաղաքացին նշեց, որ եթե դեպքը տեղի է ունեցել զինծառայողի տանը, նախարարի անմիջական մեղավորությունը կարող է չլինել։

«Այս դեպքն այնպես է, որ տանն է կատարվել։ Իրականում երևի ինքը մեղք չունի, բայց մյուս դեպքերը, որոնք ծառայության ժամանակ են լինում, բնական է, որ ամեն դեպքում բոլորը պատասխանատու են այդ մահացողի համար»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ պաշտպանության նախարարին պատասխանատվության ենթարկելու հարցում կասկած չկա։

«Իհարկե։ Բա վարչապետն ինչի՞ համար է, բա նախարարը ինչի՞ համար է։ Ամեն մեկը իր պոստում է։ Ի՞նչ իրավունք ունի նման բաներ թուլ տալու»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ յուրաքանչյուր միջադեպի համար նախարարին ուղղակիորեն մեղադրել չի կարելի։

«Նախարարն ի՞նչ մեղք ունի, եթե դեպք է լինում, ինքնասպանություններին կամ սպանություններին է վերաբերում։ Պաշտպանության նախարարը թո՞ւյլ է, թե՞ ինքը զորամասերում գիշերը պետք է մնա ու նայի՝ ով գնաց, ով ելավ, ով ում սպանեց։ Այնտեղ իր ենթականերն են»,- ասաց քաղաքացին։

«Ավելի ներքևներին՝ նրանց, ովքեր ավելի մոտ են զինվորներին ․․․ Վերևը կարող է ամիսը մեկ անգամ գնալ, բայց նրանք ամեն օր իրար մոտ են։ Այսինքն՝ զինվորների հետ ամենօրյա շփում ունեցողները ավելի լավ կարող են պատասխանել»,- ասաց նա։

Հարցման ընթացքում քաղաքացիներից մեկը պաշտպանության նախարարին մեղադրելու հարցում կտրուկ դիրքորոշում հայտնեց՝ քննադատելով բանակում առկա իրավիճակը։

«Միանշանակ, որովհետև անգրագետ մարդը չի կարող երկիր ղեկավարել և բանակը դնել ու չստուգել՝ ով ինչ է անում, ուտելուն, լափելուն և գողանալուն։ Թող գնա լսի դրանց։ Բանակում ի՞նչ է կատարվում։ Մենք ենք մեծացնում, վաղը կգա քո ժամանակը, դու էլ կմեծացնես զավակիդ, դու էլ կզգաս այն ցավը, որ տանեն գլուխները ուտեն»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային