Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 15:12 27-08-2026

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր:

Ջերմոցային համալիրում ներդրված «խելացի» համակարգը սկանավորում է ամբողջ ջերմոցը՝ հավաքելով և վերլուծելով լոլիկի քանակի, հասունության, բույսերի վիճակի և նույնիսկ վնասատու միջատների առկայության վերաբերյալ բոլոր տվյալները։



Գերժամանակակից այս ջերմոցում լոլիկներն աճեցվում են կոկոսի մանրաթելերից պատրաստված մաքուր միջավայրում. անհրաժեշտ բոլոր սննդանյութերը բույսերին մատակարարվում են կաթիլային ոռոգման համակարգով։

Այժմ ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն ամեն օր արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։ Արտադրության ծավալը մոտ ապագայում նախատեսվում է հասցնել օրական շուրջ 40 տոննայի։

«Այս նախագիծը ֆինանսավորելու ընթացքում հարցերը շատ էին, սակայն այստեղ մեծ դեր խաղաց վստահությունը, և մենք վստահորեն գնացինք նախագծի ֆինանսավորման ճանապարհով։ Նախագիծը, որն արդեն պատրաստ է, և մենք տեսնում ենք, ի սկզբանե եղել է պարզապես գաղափար՝ գրված թղթի վրա. այժմ մենք հպարտանալու առիթ ունենք, որ այսպիսի լավ աշխատանք ենք ֆինանսավորել։ Այս դժվար ժամանակներում պետք է չկորցնենք լավատեսությունը, առաջ շարժվենք և յուրաքանչյուր ճգնաժամ դիտարկենք որպես նոր հնարավորություն»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։



«Այս ջերմոցում գործողությունները կառավարում է արհեստական բանականությունը, ունենք նաև մոնիթորինգի ռոբոտ, որը սկանավորում է ամբողջ ջերմոցն ու բույսերը։ Ներկա պահին կարող ենք իմանալ, թե քանի կիլոգրամ լոլիկ ունենք, ինչ հասունության, կա՞ն արդյոք հիվանդ բույսեր, և անգամ ռոբոտը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ միջատներ կան այստեղ։ Մեր բիզնեսի ընդհանուր զարգացման մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել Ակբա բանկը և Ակբա Լիզինգը։ Մեր ջերմոցն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ակբա բանկի միջոցով, իսկ Ակբա Լիզինգի հետ համագործակցությամբ ջերմոցային համալիրը հագեցրել ենք տարբեր տեխնիկաներով»,- նշում է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Հայկ Հունանյանը։

Արդեն գործող ջերմոցի կողքին՝ կրկին 10 հեկտար տարածքում, մեկնարկել են ջերմոցային նոր համալիրի շինարարական աշխատանքները, նախատեսվում է նաև կառուցել արտադրական տարածք, որտեղ կկազմակերպվի անհրաժեշտ փաթեթավորման արտադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա