Ներքին 1 տարի առաջ - 23:59 04-09-2025

Սյունիքում կատարելագործված ջերմոցային կլաստեր է գործարկվել

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակում ջերմոցային կլաստեր է գործարկվել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի համար։

Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ՀՀ–ում գտնվող ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատակիցները ՄԱԶԾ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի և Սյունիքի մարզում ՄԱԶԾ-ի համակարգողի հետ ծանոթացել են նախագծերին և դրանց իրագործմանը։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ նոր կլաստերը նախագծի կատարելագործված մոդելն է։

Մեղվաբուծության, գինեգործության, զբոսաշրջության ոլորտի տարբեր ծրագրերի մասնակիցները ներկայացրել և ցուցադրել են իրենց աշխատանքի արդյունքները, նշել այդ նախաձեռնություններին միանալուց հետո տնային տնտեսությունների զարգացման էական առաջընթացը:

«Ջերմոց» նախագծի երկու մասնակիցներ նշել են իրենց տրամադրված ժամանակակից ջերմոցների և համապատասխան սարքավորումների բարձր արդյունավետությունը, ինչպես նաև իրենց կողմից աճեցվող բանջարեղենի մեծ պահանջարկը:

Սյունիքի մարզում արդեն կառուցվել է 17 ջերմոցային օբյեկտ։ Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 ընտանիք։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը