Ներքին 42 րոպե առաջ - 10:09 17-10-2026

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի. «Ուժեղ Հայաստան»

Սիրելի՛ գյումրեցիներ,

Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց տեսակով։

Գյումրեցիներն արժանի են ոչ թե միայն գեղեցիկ խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովել երեխաների ապագան հայրենիքում։

Ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։

Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն՝ ազգային ինքնության, պատմության, հավատքի ու արժեքների պահպանմամբ։

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։

Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն։

Ուժեղ Հայաստան կուսակցություն

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը