Արտաքին 3 տարի առաջ - 18:17 31-01-2023

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնում է, որ «իրանական լրտեսական ցանցի դեմ» գործողություն է իրականացվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը երկրի տարածքում գործող «իրանական լրտեսական ցանցի դեմ» գործողություն է իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաք Բաքվի և շրջանների որոշ հաստատություններում և աշխատավայրերում գործողություններ են իրականացվել։ Այս կազմակերպությունների շարքում են «SalamNews» լրատվական գործակալությունը, որը հայտնի է իր իրանամետ հեռարձակումներով և «Ինտերազ» հեռուստաալիքը։

Գործողությունների ընթացքում 7 անձ բերման է ենթարկվել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել է դեսպանատան անվտանգության պետը և վիրավորվել են անվտանգության երկու աշխատակիցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարձակումը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Հարձակումից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է, և ողջ անձնակազմը ու նրանց ընտանիքները վերադարձել են Բաքու։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի