Արտաքին 3 տարի առաջ - 21:00 01-02-2023

Ադրբեջանի ՆԳՆ-ն Իրանից թմրանյութ ներմուծողներին հայտնաբերելու նպատակով գործողություն է իրականացրել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչությունը «հատուկ գործողություն է իրականացրել հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման նպատակով, ովքեր Իրանից Ադրբեջան թմրանյութեր են ներմուծել վաճառել դրանք»։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդդվում է, որ ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ՝ պայմանական «Փյունհան», «Բաբա», «Պեյման», «Արազ» և այլ անուններով, ովքեր մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան են տեղափոխել մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Բացի այդ վերջիններս մեղադրվում են իրենց շարքերում երիտասարդների ներգրավելու համար։

«Վերջին 20 օրվա ընթացքում Բաքվում և շրջաններում թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված մի շարք գործողությունների ընթացքում ձերբակալվել են ապօրինի գործունեությամբ զբաղվող 36 մարդ, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 114 կգ թմրանյութ, հոգեմետ նյութեր, էքստազի և մեթադոնի 3000 հաբեր, էլեկտրոնային կշեռքներ։ Նշված անձանց հետ միասին ձերբակալվել և քննությանն է հանձնվել ևս 30 մարդ, ովքեր զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նրանց թվում են եղել Փանահ Գուլիևը, Ջեյհուն Աբդուլաևը, Անար Ասքերլին, Քյամրան Նազարլին, Հայալ Խալիլովը, Քյանան և Քյամրան Ասլանովները: Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր»,- տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր իրանցի «լրտեսների» հայտնաբերման և ձերբակալման մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում