Արտաքին 5 տարի առաջ - 11:25 14-06-2021

Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայում Աֆրինի ահաբեկչությունից հետո

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Թել-Ռիֆադ բնակավայրի մոտակայքում տեղակայված «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կազմակերպության (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) մի շարք օբյեկտների ուղղությամբ: Հաղորդվում է, որ գնդակոծությունից զոհվել են կազմակերպության մի քանի մարտիկներ, ավերվել են խմբավորման կողմից օգտագործվող շենքերը: Թուրքիայի զինված ուժերի գործողությունը պատասխան էր երեկ Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի համար մեղավոր էր «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական կազմակերպությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է հիվանդանոցի գնդակոծումը, որի արդյունքում զոհվել է 19 մարդ՝ ասելով, որ «քուրդ զինյալները պատասխանեն տալու Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում խաղաղ բնակչության շրջանում թափված արյան յուրաքանչյուր կաթիլի համար»:

Հատկանշական է, որ քրդական ռեսուրսներն ահաբեկչության համար մեղադրում էին Սիրիական արաբական բանակի ստորաբաժանումներից մեկին, որը տեղակայված է Թել-Ռիֆադում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում