Սպորտ 3 տարի առաջ - 19:05 31-01-2023

Հայ սուսերամարտիկը հաղթել է թուրք մրցակցին

Հայաստանի սուսերամարտիկները մասնակցել են Բահրեյնում անցկացվող սուսերամարտի աշխարհի գավաթի երիտասարդական առաջնությանը:

Խոցասուսեր մրցաձևի շրջանակում Գագիկ Դավթյանը և Գրիգոր Մնացականյանը հաղթահարել են խմբային փուլի արգելքը և դուրս եկել փլեյ-օֆֆ: Նրանք հաջող են հանդես եկել նաև 1/32 եզրափակիչ փուլում, ընդ որում՝ Գրիգոր Մնացականյանը պարտության է մատնել թուրք մրցակցին։

1/16 եզրափակչում հայ մարզիկները զիջել են իրենց մրցակիցներին և դուրս մնացել պայքարից: Ընդհանուր հաշվարկով Գագիկ Դավթյանը զբաղերել է 21-րդ, իսկ Գրիգոր Մնացականյանը՝ 30-րդ տեղը:

Ալիկ Նավասարդյանը, իր խմբում պարտվել է բոլոր 5 մրցամարտերում և ժամանակից շուտ ավարտել ելույթները:

Նշենք, որ հաջորդ ստուգատեսը նախատեսված է փետրվարի 4-5-ը, Բազելում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է