Սպորտ 3 տարի առաջ - 15:04 31-01-2023

Լեգենդար մարզիկը կորցրել է 13 միլիոն դոլար

Լեգենդար արագավազորդ, 8-ակի Օլիմպիական չեմպիոն Ուսեին Բոլտը խարդախության զոհ է դարձել։

Բոլտը շուրջ 13 մլն դոլար է կորցրել խաբեբաների պատճառով: Ճամայկայի լրատվամիջոցները հաղորդել են, որ Բոլտի հաշիվներից, որոնք նա դրել էր Stocks and Securities Limited ներդրումային ընկերությունում, գումարն անհետացել է:

Նշվում է, որ նման դեպքեր Ճամայկայում հաճախ են տեղի ունենում, իսկ Բոլտից բացի այլ մարդկանց բանկային հաշիվներ նույնպես կոտրվել են:

AP-ն հայտնել է, որ Բոլտն այժմ ունի ընդամենը 12 հազար դոլար:

«Բոլորի համար էլ տխուր կլինի, երբ արդար աշխատած ու ողջ կյանքում հավաքած գումարն այսպես կորցնի: Ինչպես իմ բոլոր հայրենակիցները, ես եւս հիասթափված եմ, բայց կոտրված չեմ: Երեք երեխա ունեմ, ծնողներիս կարիքները եւս ես եմ հոգում, իսկ հիմա ֆինանսական տեսանկյունից անհասկանալի իրավիճակում եմ հայտնվել: Եկեք ժամանակ տանք իրավապահներին, իմ փաստաբաններին ու տեսնենք, թե ինչ կպարզեն նրանք: Փորձում եմ կենտրոնանալ ընտանիքիս վրա ու կատարվածի մասին շատ չմտածել»,- ասել է Բոլտը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է