Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:15 21-01-2023

Հայաստանի ամենաազդեցիկ անձինք Փաշինյանի դուստրերն են

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այս օրերին գտնվում է Իրանում։ Նա մասնակցում է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ Հակոբյանը իր հետ տարել է նաեւ դուստրերին՝ Մարիամին եւ Շուշանին։

Փորձեցինք Աննա Հակոբյանի գրասենյակից, Կառավարությունից տեղեկանալ՝ ով է հոգացել այցի ծախսերը, ինչու են երեխաները եւս մասնակցում դրան։ Սակայն Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու որևէ տարբերակ արդեն տևական ժամանակ է չկա։ Նրա ֆեյսբուքյան էջում առկա միակ հեռախոսահամարը անհասանելի է։ Իսկ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ Աննա Հակոբյանի աշխատանքների վերաբերող որևէ հարցի մեկնաբանում իր լիազորությունների շրջանակից դուրս։

Մնում է ենթադրել, որ Մարիամն ու Շուշանը մասնակցում են համագումարին, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի վրա ամենից մեծ ազդեցություն ունեցող, հետևաբար Հայաստանի ամենաազդեցիկ անձինք են։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար