Սպորտ 3 տարի առաջ - 17:50 20-01-2023

Հարգված մարդկանց համար խնդիրներից խուսափելու համար խնդրել եմ հեռացնել իմ հարցազրույցի մի հատվածը․ «Փյունիկ» ՖԱ սեփականատեր

«Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույց էր տվել Oragir.News-ին։

Ներկայացնում ենք Սողոմոնյանի պաշտոնական հայտարարությունը․

«Հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջերս տված հարցազրույցում ես անդրադարձա ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկի հետ ունեցած անձնական զրույցին: Ցավոք, դա բացասական ազդեցություն ունեցավ և հանգեցրեց լուրջ հետևանքների։ Կողմնակի և իմ կողմից հարգված մարդկանց համար խնդիրներից խուսափելու համար խնդրեցի հեռացնել իմ հարցազրույցի այդ մասը:

Ցանկանում եմ նաև պաշտոնապես հայտարարել, որ ՖԻՖԱ-ն ոչ մի կերպ չի միջամտում մեր ներքին տարաձայնություններին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների գործունեության վերաբերյալ իմ բոլոր գնահատականները կրում են բացառապես անձնական բնույթ և արտացոլում են ինչպես իմ, այնպես էլ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի կարծիքը»։

Հարցազրույցի տեսանյութը․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան