Սպորտ Արտաքին 3 տարի առաջ - 15:11 17-01-2023

Մխիթարյանի պատկերած քարտեզը հիստերիա է բարձրացրել Ադրբեջանում

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պաշտոնական ալիքի հետ զրույցում պատկերել էր Հայաստանի և Արցախի քարտեզը։ Միլանյան ակումբը Հենրիխին խնդրել էր պատկերել իր հայրենիքը։ Մխիթարյանի ուրվագծած քարտեզում պատկերված է Արցախը՝ որպես Հայաստանի մաս։ Տարածված լուսանկարը մեծ տարածում է գտել ֆուտբոլային աշխարհում։

Կատարվածը, իհարկե, հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ կապակցությամբ մտադիր է Մխիթարյանի դեմ բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Հարևան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան մշտապես «ուշադրության» կենտրոնում է պահում այսպիսի իրադարձությունները։ Դեռևս 2019 թվականին «Դյուդելանժ» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում՝ դրոնով խաղադաշտի բարձունքում ծածանվել էր Արցախի դրոշը, իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստները գնդակով հարվածելու անհաջող փորձեր էին կատարել։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան միանգամից դիմել էր ՈւԵՖԱ-ին։



Հերթական հիստերիան բարձրացել էր «Արսենալ» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում, երբ հայ երիտասարդը Արցախի դրոշով ներխուժել էր խաղադաշտ։



Եւս մեկ անգամ Արցախի դրոշը ծածանվել էր Եվրոպա լիգայի «Մարսել» - «Քարաբագ» հանդիպման ընթացքում, տրիբունանում էր հայտնվել նաև «Qarabag/Artsakh is Armenia» գրությամբ պաստառ։



Բոլոր դեպքերում Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ֆուտբոլային գերատեսչություններին, սակայն ՈւԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից որևէ արձագանք չկա այդ դեպքերի առթիվ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան