Ներքին 3 տարի առաջ - 15:46 08-12-2022

Կրթական գործընթացների կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները. ԳԹԿ-ն Ջերմուկում անցկացնում է խորհրդաժողով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դեկտեմբերի 7-9-ը Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու կազմակերպական հիմնախնդիրները:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ խորհրդաժողովների անցկացումը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

Ժաննա Անդրեասյանը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկում, կրթական ոլորտը բարելավող նոր մտքեր, առաջարկներ ու գաղափարներ:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են իրենց դիտարկումները, ինչպես նաև յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ հիմնախնդիրները: Հնչելու են առաջարկություններ, քննարկվելու են դրանց դրական ու բացասական կողմերը, որոնք հաշվի առնելով՝ ձևակերպվելու են լուծումները:

«Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին մասնակցում են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների ու բաժինների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Հավելենք նաև, որ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են «Ջերմուկի կրթահամալիր», հանդիպել հաստատության ուսուցչական անձնակազմին: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ուսուցիչների անձնվեր աշխատանքը, որոնք առկա իրավիճակում առանց տրտնջալու շարունակում են իրենց գործը՝ չխախտելով երեխաների կրթության իրավունքը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը