Ներքին 2 տարի առաջ - 17:20 06-11-2023

ԵԽ-ում կանցկացվի «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով

Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի հրավերով, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ու «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության համագործակցության արդյունքում նոյեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանում կանցկացվի «Արցախահայության իրավունքները և Եվրոպական միությունը» խորագրով խորհրդաժողով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։


Խորհրդաժողովին հրավիրված են միջազգային ճանաչում վայելող նշանավոր բանախոսներ։ Մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և իրավական հարցերով տնօրեն Վիկտորիա Մասիմինոն և միջազգային իրավունքի հայազգի մասնագետ Գառնիկ Քերքոնյանը։ Նախատեսվում է, որ նրանք կանդրադառնան Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներին և Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքներին:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները, 2020թ․ պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած իրադարձությունները միջազգային իրավունքի, առհասարակ մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև անդրադառնալ միջազգային հանրության, հատկապես հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված ուժերի քաղաքական վարքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ քաղաքական դերին։

Խորհրդաժողովի անցկացումից ժամեր առաջ, Բրուսելի մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս՝ խորհրդաժողովի բանախոսների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի մասնակցությամբ: Մամուլի ասուլիսին հրավիրված են եվրոպական երկրներում գործող լրատվական միջոցների թղթակիցներ ու անհատ լրագրողներ, ինչպես նաև եվրոպական ուղեղային կենտրոնների (think-thank) ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը