Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:00 07-12-2022

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպի թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։

Մասնավորապես, Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։

Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։

Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն է հայտնել հատկապես միջազգային զինված հակամարտություններում կրոնական ազատությունների նկատմամբ անհանգստացնող գործելակերպերը օրինակներ բերելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի և 2022թ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ընթացքում ու դրանից հետո հաստատության կողմից հավաքագրված փաստերից։

Քրիստիննե Գրիգորյանը նաև խոսել է ներպետական մակարդակում առկա իրավիճակից՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության կողմից այս ազատությունների ապահովմանն ուղղված աշխատանքների բնույթը։

Դեսպան Հուսեյնն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ որպես անկախ հաստատություն Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է կրոնական ազատությունների ապահովման հարցերին թե անհատական դիմումների շրջանակներում, թե խնդրահարույց դատավարություններին հետևելով և թե Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի