Ներքին 3 տարի առաջ - 12:59 25-11-2022

Արփինե Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ՆԳՆ-ի և Սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին: Արփինե Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է ծրագրի հիմնական երեք բաղադրիչներին` մարդու իրավունքների, ոստիկանության և Սահմանադրական ոլորտի բարեփոխումներին:

ԱՆ-ից հայտնում են, որ Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում իրականացված աշխատանքները և կարևորել` միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող 2023-2025 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները: Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի աշխատանքներին մեծապես նպաստած e-rights.am էլեկտրոնային հարթակի կարևորության մասին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Երևանում և Կապանում Բարնահուսի մոդելի պիլոտային ծրագրին, որն իրականացվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու շեշտել, որ այսօր Կառավարության նիստում ներկայացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի կողմից:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը, ներառյալ` սահմանադրական բարեփոխումների քարտուղարության աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի, հանրային քննարկումների կազմակերպմանը և հանձնաժողովի անդամների գործունեության մասամբ ֆինանսավորմանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորել են առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել այն:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման