Մամուլ 3 տարի առաջ - 08:19 23-11-2022

Ես, Արթուր Սարգսյանը և Առուշ Առուշանյանը դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ․ Աննա Գրիգորյան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։

«Ես՝ անձամբ, եւ Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։

Խոսեցինք նաեւ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: Նա ասաց, որ դադարեցրել են Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ Աննա Գրիգորյանն առաջին անգամ պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ 2020 թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դրեց: Սակայն մինչ խորհրդարան մտնելն արդեն հայտարարել էր, որ դուրս է գալու «Իմ քայլից» եւ հանդես է գալու որպես ընդդիմադիր հայացքներով անկախ պատգամավոր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին