Ներքին 3 տարի առաջ - 15:23 19-11-2022

Գայի պողոտայում մի խումբ անձինք վնասել են փաստաբանական գրասենյակի գույքը. մեկ մարդ ձերբակալվել է

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձինք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել են հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է մայրաքաղաքի 44-ամյա բնակիչը: Նա ժամը 21:40-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում