Ներքին 1 տարի առաջ - 15:17 15-08-2025

Սլավոնական արտաքինով կինը կռիվ է սարքել Լևոն Տեր-Պետրոսյանի որդուն պատկանող սրճարանում, վնասել գույքը

NEWS.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Տեր-Պետրոսյանին պատկանող Իմպրեսսո սրճարանում։

Սլավոնական արտաքինով կինը փորձել է կենդանու հետ մուտք գործել սրճարան։ Աշխատակիցների զգուշացմանը, որ կենդանիների մուտքը արգելվում է, կինը բուռն է արձագանքել՝ հայտարարելով, որ իրեն նման պահանջ ներկայացնելու իրավունք աշխատակիցները չունեն և պետք է ներողություն խնդրեն, և հրաժարվել դուրս գալ սրճարանի տարածքից։

Աշխատակիցների բազմաթիվ հորդորներից հետո կինը սկսել է վնասել տարածքի գույքը, մասնավորապես՝ շրջել է գինու ստենդը, և վիճաբանել հաճախորդների հետ։

Կոնֆլիկը լուծելու համար սրճարան են ժամանակ ոստիկանության ծառայողներ, որոնք կնոջը դուրս են հանել տարածքից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է