Ներքին 3 տարի առաջ - 20:08 08-11-2022

Շատ ավելի հավանական է, որ իրավիճակը կլարվի, և ոչ թե խաղաղության պայմանագիրը կկնքվի․ քաղաքագետ

«Թեև անընդհատ խոսվում է մինչև տարեվերջ «Խաղաղության համաձայնագրի» ստորագրման մասին, մենք տեսնում ենք, որ առկա տարաձայնություններն ու հակասություններն ավելի են խորանում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ադբեջանն ավելի է մեծացնում իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Հետևաբար, շատ ավելի հավանական է, որ իրավիճակը կլարվի, և ոչ թե խաղաղության պայմանագիրը կկնքվի»,- ասաց նա։

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, և այդ երկիրն այդ պայմանագիրը դիտարկում է որպես իր ագրեսիվ քաղաքականությունն առաջ տանելու հերթական քայլ։

«Այսինքն՝ իրենք կստորագրեն, հետո պայմանագրի որոշ դրույթներ կօգտագործեն ու կշարունակեն իրենց ագրեսիան։ Իրենք պայմանագրի ստորագրումը կամ չստորագրումն ընկալում են որպես Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելուն օժանդակող ինչ-որ միջոց»,- ասաց փորձագետը։

Հետևաբար, ըստ նրա, խնդիրն այստեղ ոչ թե այդ փաստաթուղթն է, այլ այն, թե արդյոք Հայաստանն ունի իրական ռեսուրսներ ու իրական դաշնակիցներ՝ ստորագրված այդ փաստաթղթի պայմաններն ապահովելու համար։

«Եթե չունի, ցանկացած փաստաթուղթ զրո արժեք ունի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․