Արտաքին 3 տարի առաջ - 19:30 26-04-2023

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը Հայաստանին ավելի շատ օգուտ կբերի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև վերջ կանգնել է Ադրբեջանի կողքին և առաջիկայում նույնպես շարունակելու է դա անել։

Թուրք պաշտոնյան հերթական անգամ պնդել է, թե, իբր «Արցախն ադրբեջանական տարածք է»։ Նա նշել է, որ Թուրքիան մեկնարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որպեսզի տարածաշրջանային այլ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ միասին նոր խաղաղ և կայուն միջավայր ստեղծեն։

Վերջինս անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշել է, որ «Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական հարաբերություննների կարգավորման գործընթացը՝ այն իրենց ներքին խնդիրներում օգտագործելու համար»։ Նա շեշտել է, որ Ֆրանսիան պետք է ավելի կառուցողական դիրքորոշում ընդունի այդ հարցում։

Քալընի խոսքով՝ «Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող հայկական սփյուռքի քայլերը Հայաստանի համար դրական արդյունք չեն տա»։ Թուրք պաշտոնյան ասել է, որ «եթե հայկական սփյուռքը մտածում է Հայաստանում ապրող հայերի մասին, ապա այս գործընթացում պետք է ավելի կառուցողական ներդրում ունենա»։

Էրդողանի խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանը բազմաթիվ երաշխիքներ է տվել Ստեփանակերտում և նրա շրջակայքում բնակվող հայերին, որոնց պետք է լուրջ վերաբերվել։ «Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի ու ունեցվածքի անվտանգության մոդելը, որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական սյուներից մեկը»,- ասել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը՝ թուրք պաշտոնյան նշել է, որ «այդ խնդիրը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթում»։ «Մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և այստեղ տարբեր իմաստներ ավելացնելը չի ​​նպաստի գործընթացին»,- ասել է նա։

Քալընը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տնտեսապես ավելի շատ օգուտ կբերի և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Նա ասել է նաև, որ Անկարան աջակցում է երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացին։








Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի