Արտաքին 11 ամիս առաջ - 22:19 13-11-2025

«Միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին․ Ալիև

Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը (UzA) տված հարցազրույցում։

«Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը «Միջին միջանցք» միջազգային տրանսպորտային երթուղուն հատկապես նշանակալից է, քանի որ Ադրբեջանը կարևոր տարանցիկ երկիր է Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար:

Վերջին տարիներին «Միջին միջանցքով» արտահանման հնարավորությունների և բեռնափոխադրումների աճը ձեռք է բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ « միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին:

«Ուզբեկստանն առաջին երկիրն էր, իսկ նախագահ Միրզիյոևը՝ առաջին համաշխարհային առաջնորդը, ով նախաձեռնություն ցուցաբերեց օգնելու Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման գործում։ Մենք միշտ կհիշենք սա և կընկալենք որպես մեր երկրների և ժողովուրդների միջև համերաշխության, բարեկամության և եղբայրության քայլ»,- նշել է Ալիևը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի