Ներքին 3 տարի առաջ - 00:27 29-10-2022

61-ամյա կինը դիմել է դատախազություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և շտապօգնության բժիշկների մեղքով իր դուստրը մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Երևանի բնակիչ՝ 61-ամյա Վերոնիկա Ա-ն և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Շտապօգնության կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հուլիսի 7-ին Երևանի հիվանդանոցներից մեկում իր աղջիկը՝ Թամարա Ա-ն, մահացել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված դիմումը գլխավոր դատախազությունից փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նախաքննություն է սկսվել և չի բացառվում, որ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից էլ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը