Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:30 17-09-2024

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտնում է սպասվող ուխտերթի մասին․

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

2024թ. սեպտեմբերի 28-ին և 29-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները:

Ուստի եկեք այս առիթներով 2024թ․ սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, ժամը 09:00-ին՝ Երևան քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ուխտերթով շարժվենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Եկեք վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին խոնարհ հոգով, կոտրված սրտով մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ աղոթքով խնդրենք մեր սիրո ու հավատքի նորոգում:

Մեր փրկությունը միայն Աստծուց է: Ուխտերթ/Խաչերթը Քրիստոսի` դեպի Գողգոթա անցած ճանապարհի խորհուրդն ունի նաև: Տերն ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից» (Մատթ. 16:23): Ցանկացողները կարող են իրենց հետ օրհնված խաչ կամ սրբապատկեր ունենալ:

Ուխտերթի երթուղին՝
09:00-ին՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկ,
15:00-ին Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտ կանգառ, աղոթք,
15:45-ին Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից մեկնարկ,
17:00-ին Նորաօծ Մայր Տաճարում խոնարհում Հիսուս Քրիստոսի իջման վայրում, միասնական աղոթք:

Հիշենք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն ասում է.

«Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը