Արտաքին 3 տարի առաջ - 10:33 16-10-2022

Իրանը տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխն է. Ամիր Աբդոլահիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր չէ, այլև այն կայունության և անվտանգության խարիսխն է տարածաշրջանում: Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ԵՄ դիվամագիտական ծառայության ղեկավարին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Անդրադառնալով վերջին շաբաթներին Իրանում չհանդարտվող բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, Ամի-Աբդոլահիանը հայտարարել է, որ խաղաղ պահանջները քաոսից, սպանությունից, հրկիզումից և ահաբեկչական գործողություններից առանձին խնդիր են։

«Եվրոպայում անկարգություններին ամենադաժան դիմակայությունը կարող է լինել լավ և ընդունելի արարք, սակայն նույն արարքը Իրանում իրավական դաշտում կարելի է համարել բռնաճնշում»,- նշել է նա։

«Ի՞նչ է արել Արևմուտքը Կանադայում և ԱՄՆ-ում կանանց և երեխաների դիտավորյալ սպանությունների հարյուրավոր դեպքերի կապակցությամբ, հատկապես ոստիկանության կողմից: Իրանը ոչ միայն թավշյա կամ գունավոր հեղաշրջումների երկիր չէ, այլև տարածաշրջանի կայունության և անվտանգության խարիսխը», - Բորելին ասել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը։

Դրան ի պատասխան Բորելն ասել է. «Մենք մտադիր չենք միջամտել Իրանի ներքին գործերին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը