Ներքին 3 տարի առաջ - 22:50 15-10-2022

Հրաչյա Սարգսյանը պարգևատրման մասին որոշում է ստորագրել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Փառանձեմ Շահմուրադյանին, պարգևատրելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով և 40-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի զեկուցագիրը.

Երկարատև, բարեխիղճ և անաչառ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Փառանձեմ Շահմուրադյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով»:

Ամենից շատ դիտված