Արտաքին 3 տարի առաջ - 16:42 10-10-2022

Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորում ձեւավորելու շուրջ

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը: Նրա խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» գործակալությունը:

«Միութենական պետության արեւմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում Է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել Է նա:

Այդ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո դեմ առ դեմ ձեւաչափով Պուտինի հետ հանդիպմանը, հավելել Է Լուկաշենկոն:

«Այդ խմբավորման հիմքը, ես միշտ այդ մասին ասել եմ, Բելառուսի Հանրապետության բանակն Է, զինված ուժերը: Պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ այդ խմբավորման ձեւավորումն սկսվել Է:

Այն, ըստ իս, ընթանում Է արդեն երկու օր: Տրվել Է իմ կարգադրությունը, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք այդ խմբավորման ձեւավորմանը»,-ընդգծել Է Լուկաշենկոն:

Այդ նույն խորհրդակցությանը Լուկաշենկոն հայտարարել Է պետության անվտանգության ամրապնդման համար նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, հավելելով, որ նախազգուշացվել Է Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ նախապատրաստվող հարվածի մասին: «Երեք արդեն ոչ պաշտոնական կապուղիներով մեզ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի ուղղությամբ հարված հասցնելու մասին»,-ասել Է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը