Արտաքին 5 տարի առաջ - 23:28 29-05-2021

Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են 500 միլիոն դոլար վարկի փոխանցման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բելառուսին 500 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության փոխանցման մասին, ֆինանսական օգնության ավելացման հարցը չի բարձրացվել: Այսպիսով, Պեսկովը ամփոփել է Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման արդյունքները:

Այս միջոցները Մինսկը պետք է ստանա մոտ ժամանակներս: «Համենայն դեպս խոչընդոտներ չեն մնացել, ամեն ինչ համաձայնեցված է», - ասել է Պեսկովը: Նա շեշտել է, որ ֆինանսական օգնությունը համաձայնեցվել է նույնիսկ ինքնաթիռի հետ կապված միջադեպից առաջ, և այն պետք է փոխանցվեր հունիսի վերջին:

Լուկաշենկոն լրացուցիչ տնտեսական օգնություն չի խնդրել: Հանդիպման ընթացքում չի շոշափվել նաև Ռուսաստանի և Բելառուսի մեկ արժույթի անցման թեման: Նրանք քննարկել են հիմնականում երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները և համաճարակի թողած բացասական հետևանքները: «Նրանք խոսել են մաքսային և հարկային գործերի կազմակերպման հիմնական սկզբունքների ընդհանուր մոտեցումների մասին», - ասել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին