Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:33 12-06-2025

Առաջարկել եմ՝ 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոնը լինի «Ակադեմիական քաղաք»-ում. Փաշինյան

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն: Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խնդրելով հնարավորինս պաարզ ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը։

Նախարարը հայտարարեց, որ Firebird ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ՝ Ռազմիկ Հովակիմյանի կողմից, թիմում է նաև Նուբար Աֆեյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիտյանն ու այլք։

«Հայաստանում այս մեծ նախագիծն իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում իրականացնել, որը ենթադրում է մինչև 100 մեգավատտ էլեկտրաէներգիայի սպառում»,- նշեց Հայրապետյանը` ընդգծելով, որ համաձայնել են ապահովել այն։

Փաշինյանի ճշտող հացին՝ վերջնական կարո՞ղ են վերջնական ասել, որ ներդրումային այս ծրագիրն իրականացվելու է Հայաստանում, ԲՏԱ նախարարը պատասխանեց, թե վերջնական որոշում չունեն ՀՀ կառավարության մասնակցության կամ ներգրավվածության վերջնական ձևաչափի մասով։

«Այսինքն՝ դա կլինի համապատասխան հողատարածք տրամադրելով, նպաստավոր պայմաններով էլեկտրաէներգիա առաջարկելով, ինչպես նաև որոշակի հատված մեր տնտեսության համար օգտագործելով, սրա շուրջ քննարկումները շարունակվում են»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջարկել է, որ այս ծրագիրն իրականացվի «Ակադեմիական քաղաք»-ի տարածքում, որտեղ մեծ տարածքներ ու հնարավորություններ կան։

«Մի բանում մենք վստահ ենք՝ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ ունենք»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը