Արտաքին 4 տարի առաջ - 09:33 08-10-2022

Պուտինը կոչ է արել ԱՊՀ-ում հակամարտությունների կարգավորման միջոցներ մշակել

ԱՊՀ երկրների առաջնորդները երեկ՝ հոկտեմբերի 7-ին, հավաքվել էին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն անցկացվել է Կոնստանտինովյան պալատում ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը կոչ է արել զարգացնել ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ անցյալ տարի ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով: Տնտեսությունն ու անվտանգությունը երկու գլխավոր թեմաներ են, որոնք քննարկվել են ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ դրական միտումների զարգացումը թույլ կտա ավելի եռանդուն անցում կատարել ազգային արժույթներին ԱՊՀ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում:

«Մեր շրջապատում, իհարկե, կանդրադառնանք նաև Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման խնդիրների հետ կապված հարցերին։ Չէ որ, Ուկրաինայից բացի, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, նաև հետխորհրդային տարածքի այլ մերձավոր պետությունների միջև երբեմն կոնֆլիկտներ են առաջանում։ Եվ դա, անշուշտ, պահանջում է միջոցներ ձեռնարկել դրանց լուծման համար»։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ կարևոր է նաև կարծիքներ փոխանակել ահաբեկչության, ծայրահեղականության, հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության առաջխաղացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի